ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սպիտակ տան ապագա խոսնակ. Ռուսաստանը չի ազդել ԱՄՆ-ի նախագահի ընտրության արդյունքների վրա

Սպիտակ տան ապագա խոսնակ. Ռուսաստանը չի ազդել ԱՄՆ-ի նախագահի ընտրության արդյունքների վրա
04.01.2017 | 11:04

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանի հաքերային հարձակումները ազդել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Fox News-ին տված հարցազրույցում Սփայսերն ասել է, թե Ռուսաստանի կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը խաղարկում է մամուլը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ